• English
  • Հայերեն
Ամերիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Վաշինգտոնի Սուրբ Խաչ առաքելական եկեղեցու հիմնադրման 55-ամյակին նվիրված ընդունելություն

09 նոյեմբերի, 2019
Վաշինգտոնի Սուրբ Խաչ առաքելական եկեղեցու հիմնադրման 55-ամյակին նվիրված ընդունելություն
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Ս․թ․ նոյեմբերի 9-ին ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վարուժան Ներսեսյանը մասնակցեց Վաշինգտոնի Սուրբ Խաչ առաքելական եկեղեցու հիմնադրման 55-ամյակին նվիրված ընդունելությանը։ Միջոցառմանը ելույթներով հանդես եկան ԱՄՆ Արևելյան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Անուշավան Արքեպիսկոպոս Դանիելյանը, Սուրբ Խաչ եկեղեցու հոգևոր հովիվ Սարգիս քահանա Աքթավուքյանը, ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը, Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը:
Շնորհավորելով եկեղեցու հիմնադրման 55-ամյակի առթիվ` դեսպանը նշեց, որ Վաշինգտոնի Սուրբ Խաչ Հայ առաքելական եկեղեցին հոգևոր հաստատություն լինելուց զատ, հանդիսանում է նաև այն կարևոր կենտրոնը, որը մշակութային և կրթական իր գործունեությամբ համախմբել է սերունդներ և իր մեծագույն ներդրումն ունեցել հայապահպանության հարցում:
Դեսպան Ներսեսյանը բարձր գնահատեց Սուրբ Խաչ եկեղեցու՝ հայկական ճարտարապետությանը հատուկ նոր համալիրի շինարարության նախատեսվող մեկնարկը, և վստահություն հայտնեց, որ եկեղեցին կշարունակի հայրենիքից դուրս գտնվող մեր հայրենակիցներին իր տանիքի ներքո համախմբելու առաքելությունը:
Միջոցառմանը ներկա էին ամերիկահայ կազմակերպությունների ղեկավարներ, Սուրբ Խաչ հայ առաքելական եկեղեցու հոգևոր սպասավորներ, հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

2225 R Street, NW, Washington, DC 20008 USA
Հեռ.` +1 (202) 319 1976

Ամերիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: